Ecotex / Վերմակ մերինոս ոչխարի բրդից "Arkadiya"
Վերմակ մերինոս ոչխարի բրդից "Arkadiya" (Ձմեռային)
Premium Collection
► Չափսը՝ 140x205, քաշը՝ 2 կգ
Գինը՝ 17 900 դր 25 600-ի փոխարեն
► Չափսը՝ 172x205, քաշը՝ 2,6 կգ
Գինը՝ 20 900 դր 29 900-ի փոխարեն
► Չափսը՝ 200x220, քաշը՝ 2,9 կգ
Գինը՝ 23 900 դր 34 200-ի փոխարեն
Լցանյութը` Մերինոսի բուրդ, ՊԷ
Կտորը՝ Պերկալ (100% բամբակ)
Խտությունը՝ 300 գր/ք.մ.
Արտադրության երկիրը` Ռուսաստան
Բրենդը՝ “ECOTEX”
Սերտիֆիկացված արտադրանք (EAC)
✔ Տաք ձմեռային վերմակ
✔ 100% բամբակից փափուկ և դիմացկուն երեսի կտոր
✔ Առողջ քնի համար օպտիմալ միկրոկլիմայի ձևավորում
✔ Նրբագեղ մերինոս ոչխարի բրդի ունիկալ հատկանիշներ
✔ Լանոլինի բարձր պարունակության շնորհիվ՝ մաշկի, մկանների և հոդերի վրա բարենպաստ ազդեցություն
✔ Բուժիչ հատկանիշներ՝ արյան շրջանառության և ճնշման կարգավորում
✔ Հակասթրեսային և հանգստացնող ազդեցություն
Փնտրու՞մ եք տաք, թեթև և փափուկ ձմեռային վերմակ: Ձեր հարմարավետությունը վստահու՞մ եք բնական և էկոլոգիապես մաքուր արտադրանքին:
Ուրեմն “Arkadiya” օրիգինալ հավաքածուի վերմակները՝ ավստրալիական նրբագեղ մերինոս ոչխարի բրդից բարձրակարգ հումքով և 100% բամբակյա փափուկ երեսի կտորով՝ հենց Ձեզ համար են:
Մերինոս ցեղատեսակի ոչխարների բուրդը համարվում է ամենա արժեքավոր բրդի տեսակներից մեկը: Այս ոչխարները ունեն շատ նրբագեղ բուրդ, որի մանրաթելերը աներևակայելիորեն բարակ և թեթև են, ունեն ոլորված կառուցվածք: Այս հատկանիշների շնորհիվ մերինոսի բուրդը ավելի լավ է պահում իր ծավալն ու ձևը, ապահովում քնի համար օպտիմալ միկրոկլիմա և տալիս է բուժիչ “չոր” ջերմություն: Այս բրդի տեսակը նաև աչքի է ընկնում լանոլինի բարձր պարունակությամբ, որը բացառիկ բուժիչ և պրոֆիլակտիկ հատկություններ ունի:
Բուրդը լվանալու նուրբ, խնայող ռեժիմի և բարձր տեխնոլոգիական մշակման շնորհիվ ECOTEX վերմակներում մերինոսի արժեքավոր բուրդը իդեալապես պահպանում է իր բոլոր բնական հատկությունները, իսկ սանրման հատուկ տեխնոլոգիան արտադրանքը դարձնում է թեթև և փափուկ:
Պերկալը բարձրորակ բամբակյա գործվածք է, որը պատրաստվում է նուրբ ոլորված բամբակե մանվածքից, ունի բացառիկ որակ և բարձր ամրություն, միևնույն ժամանակ փափուկ է և հաճելի:
“Ecotex” ապրանքանիշի վերմակները թեթև են և ծավալուն, միևնույն ժամանակ նաև ժամանակակից և ոճային: Եզերված են բամբակյա երիզով: Ամբողջ մակերեսով հատուկ անատոմիական կարը թույլ է տալիս, որ վերմակը իդեալապես “գրկի” և ապահովի բարձր աստիճանի հարմարավետություն: Միևնույն ժամանակ այն ամուր ֆիքսում է լցանյութը, թույլ չի տալիս, որ այն շարժվի կամ գնդվի և զգալիորեն բարձրացնում է վերմակի օգտագործման ժամկետը:
“Ecotex” ապրանքանիշի բոլոր վերմակները փաթեթավորված են ֆիրմային նորաձև ճամպրուկի մեջ:
Վայելեք Arkadiya վերմակների տաքությունը, փափկությունը և թեթևությունը՝ ամեն օր:
Առաքման պայմանները
Երևանում առաքումը՝ անվճար:
ՀՀ մարզեր առաքումը՝ 900 դրամ:
Զանգահարեք՝ 📞 055 41 34 36
Վերմակ մերինոս ոչխարի բրդից, վերմակ ձմեռային, վերմակ գարնանային, վերմակ աշնանային, բրդյա վերմակ, բրդե վերմակ, տաք վերմակ, ոչխարի բրդից վերմակներ, vermak, vermakner, Էկոտեքս, Ecotex, Экотекс