Հյուրասենյակ «Nature-1»

275 000 դր․

Բնութագրություն՝ 

«Nature» հյուրասենյակի կահույքն իր ժամանակակից և համարձակ դիզայնի շնորհիվ կարող է դառնալ ձեր նորաոճ ինտերիերի գլխավոր և շատ օրիգինալ էլեմենտը:

Այն կարծես ներշնչված է բնությունից իր փայտի «ֆակտուրայով» և համադրված է դինամիկ «սև craft» էլեմենտներով՝ ըստ ժամանակակից լոֆթ ոճի կանոնների։

  • փայտանյութը՝ լամինացված ԴՍՊ (լամինատ)
  • Ֆակտուրա՝ բնական փայտ
  • բռնակներ՝ բնական փայտ
  • արտադրության երկիրը՝ Ռուսաստան

Հավաքածուն ներառում է՝

  • TV տումբա՝ 168 x 53,7 x 40 սմ
  • ցուցափեղկ՝ 55,6 x 211,6 x 39,7 սմ
  • պահարան՝ 56 x 211,6 x 41,6 սմ
  • 2 կախովի դարակաշար՝ 109,8 x 22 x 23 սմ

Նշված արժեքն առանց կոմոդի է, կոմոդը՝ 85 000 դրամ (կոմոդի չափը՝ 60,2 x 116,2 x 43,5 սմ)

OTO-ի մասին

10 տարիների ընթացքում «OTO Armenia» ընկերության միջոցով մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ կահավորել են իրենց բնակարանները։ Նրանցից շատերը գնումներ են կատարել 2, 3 և ավելի անգամ, ինչը խոսում է հաճախորդների գոհունակության, ձեռք բերված կահույքի հուսալիության և ընկերության նկատմամբ վստահության մասին:

 «OTO Armenia» ընկերության տեսականին իր սպառողական հատկանիշներով տարբերվում է շուկայում ներկայացված նմանատիպ շատ առաջարկներից: Այդ տարբերությունները հատկապես ակնհայտ են դառնում, երբ համեմատվում են կահույքի արտադրության համար օգտագործված փայտանյութը (լամինացված ԴՍՊ) և ամրացման մեխանիզմները (ֆուրնիտուրա):

Մեր կահույքը ծառայում է երկար տարիներ, ժամանակի հետ չի կորցնում իր նախնական տեսքը և սպառողական հատկությունները: Այդ մասին կարող են փաստել մեր հաճախորդները, որոնց շատ հաճախ կհանդիպեք նաև Ձեր շրջապատում:

Առաքում և տեղադրում

Պատվերների առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 2-4 օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված ժամկետներում:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (095) 57 07 05

 

Առկայություն
Առկա է