Ննջասենյակ «Վալենսիա»
Բնութագրություն՝
«Վալենսիա» մոդելը նորաոճ և ժամանակակից ննջասենյակի կահույք է։ Այս կահույքն աչքի է ընկնում ֆասադների ալիքաձև յուրօրինակ դիզայնով։
«Վալենսիա» ննջասենյակը համալրված է 180 սմ երկարությամբ տարողունակ պահարանով և մեծ կոմոդով, որոնք կապահովեն Ձեր հագուստի, զգեստների և այլ անհրաժեշտ իրերի կոկիկ դասավորվածությունը։
«Վալենսիա» մոդելն իր օրիգինակ արտաքին տեսքով կարող է դառնալ Ձեր ննջասենյակի ինտերիերի կարևորագույն մասը։
Հավաքածուն ներառում է՝
- մահճակալ` 164 x 90 x 205 սմ (նախատեսված 160*200 սմ ներքնակի համար)
- 2 տումբա՝ 50 x 42,2 x 38 սմ
- կոմոդ հայելիով՝ 101 x 80,6 x 47սմ
- զգեստապահարան՝ 180 x 210 x 52 սմ
Արտադրության երկիրը` Ռուսաստան
OTO-ի մասին
10 տարիների ընթացքում «OTO Armenia» ընկերության միջոցով մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ կահավորել են իրենց բնակարանները։ Նրանցից շատերը գնումներ են կատարել 2, 3 և ավելի անգամ, ինչը խոսում է հաճախորդների գոհունակության, ձեռք բերված կահույքի հուսալիության և ընկերության նկատմամբ վստահության մասին:
«OTO Armenia» ընկերության տեսականին իր սպառողական հատկանիշներով տարբերվում է շուկայում ներկայացված նմանատիպ շատ առաջարկներից: Այդ տարբերությունները հատկապես ակնհայտ են դառնում, երբ համեմատվում են կահույքի արտադրության համար օգտագործված փայտանյութը (լամինացված ԴՍՊ) և ամրացման մեխանիզմները (ֆուրնիտուրա):
Մեր կահույքը ծառայում է երկար տարիներ, ժամանակի հետ չի կորցնում իր նախնական տեսքը և սպառողական հատկությունները: Այդ մասին կարող են փաստել մեր հաճախորդները, որոնց շատ հաճախ կհանդիպեք նաև Ձեր շրջապատում:
«OTO Armenia» ընկերության գրասենյակի հասցեն է՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 37/2։
Առաքում և տեղադրում
Պատվերների առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 2-4 օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված ժամկետներում:
Եթե Ձեր պատվերի արժեքը գերազանցի 80 000 դրամը, ապա առաքման ծառայությունները Երևանում կկատարվեն անվճար, իսկ 80 000 դրամը չգերազանցելու դեպքում պատվերների առաքման արժեքը կկազմի 3000 դրամ։ Առաքումը դեպի մարզեր վճարովի է և հաշվարկվում է ըստ Երևանից հեռավորության։
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 57 07 05 կամ (095) 57 07 05 հեռախոսահամարներով